top of page
"ՑԻՏԱԴԵԼԸ" Երևանի բարձրակարգ բիզնես կենտրոններից մեկն է: Մեր հիմնական նպատակն է բիզնեսի մարդկանց համար ապահովել առավելագույն հարմարավետ պայմաններ` իրենց աշխատանքը առանց ավելորդ հոգսերի իրականացնելու համար:
“Ցիտադել” բիզնես կենտրոնը ժամանակակից 10 հարկանի շենք է, տեղակայված Երևանի կենտրոնում, Կորյուն և Տերյան փողոցների խաչմերուկում: Շենքի հիմնական սեփականատերն է ԱՄՆ Տեխասի նահանգում գրանցված “Լեդա Քեմփուս” ՍՊԸ-ն:
Որպես բիզնես Կենտրոն, Շենքի շինարարությունը վերսկսվել է 2004թ., 9 բալ սեյսմադիմացկության վերանախագծվելուց հետո: Շենքի առաջին վարձակալները սկսել են իրենց աշխատանքը Կենտրոնում 2006թ.:

“Ցիտադելում” տարբեր ժամանակներում և ներկայումս իրենց գործունեությունն են իրականացրել և իրականացնում “Մայքրոսոֆթ”, “Էրիքսսոն”, “Ռոսգոսստրախ”, “Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ”, “Ֆրանս Թելեքոմ” (Ֆրանսիա, “Օրանժ-Արմենիա”), “ԶՏԵ”(Չինաստան), “Տակեդա Ֆարմասեթիքալ” (Ճապոնիա), “Աբբոթ”, “Գլաքսո ՍմիթԿլայն”, ”ԲԻ2 BE2” (Գերմանիա), ”Քուեստրեյդ Ինթենեյշնլ Ինք.” (Կանադա), “Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ” և այլ միջազգային ընկերությունների և կազմակերպությունների հայկական ներկայացուցչությունները կամ մասնաճյուղերը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը, ՄԱԿ-ի մարդկային զարգացման (UNDP) և USAID-ի մի քանի ծրագրեր, “Պրոկրեդիտ բանկ” ՓԲԸ գլխավոր գրասենյակը, “Ինեկոբանկ” ՓԲԸ բաժինները, “Պրուդենս” ՓԲԸ-ն, “Լեգելատա” ՍՊԸ-ն, “Յուքոմ” ՍՊԸ-ն, “Վի-Մոբայլ” ՍՊԸ-ն և այլն:

onex-logo S.png
inecobank s.png
glaxosmithkline.png
Microsoft-Logo-PNG.png
bottom of page