top of page

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

4e.png
location-clipart-location-marker-11 e.pn

“Ցիտադել” բիզնես կենտրոնը ժամանակակից 10 հարկանի շենք է, տեղակայված Երևանի կենտրոնում, Կորյուն և Տերյան փողոցների խաչմերուկում: Կենտրոնի հաջողության գրավականը՝ նրա ժամանակակից դիզայնն է, ինչը զուգակցում է հարմարավետությունն ու ֆունկցիոնալ գործունեության բարեհաջող կազմակերպումը:

34.png

“Ցիտադելը” ժամանակակից ճարտարագիտական և այլ հարակից սպասարկող սարքավորումներով կահավորված բիզնես կենտրոն է: Շենքի կոնստրուկտիվ, ճարտարապետական լուծումները, 60 մարդատար մեքենայի համար նախատեսված կայանատեղին, թվով 3 մարդատար վերելակները, արհեստավարժ վարչակազմը, անվտանգության և շահագործման անձնակազմը և բարձրորակ սպասարկումը. այս ամենը հնարավորություն է տալիս կենտրոնի վարձակալներին կենտրոնանալ իրենց հիմնական գործունեության վրա:

7.png

Արհեստավարժ անվտանգության ծառայությունը ապահովում է Շենքի և հարակից տարածքների շուրջօրյա հսկում: Արտաքին տարածքները, Շենքի միջանցքները, պարագիծը և բիզնես կենտրոնի ավտոկայանատեղիների հատվածը գտնվում են անվտանգության ծառայության աշխատակիցների շուրջօրյա տեսահսկման և տեսադիտման ներքո:

Շենքը համարվում է անհատական սեփականություն, և պետական հաստատությունների բոլոր միջամտությունները Շենքի ներքին գործերին հասցված է մինիմումի:

img_370112.png

Շենքը ապահովված է երեք առանձին էլեկտրասնուցման աղբյուրներով և ունի 2000կՎԱ հզորությամբ սեփական տրանսֆորմատորային ենթակայան, ինչը ապահովում է շենքի անխափան էլեկտրամատակարարումը: Ժամանակակից արտաքին լուսավորումը ընդգծում է Շենքի ինքնատիպ /յուրօրինակ ճարտարապետությունը:

Երկու առանձին ուղղություններով արտաքին ջրամատակարարման խողովակները և 15տ տարողությամբ ջրի ռեզերվուարը տանիքում ապահովում են շուրջօրյա անխափան ջրամատակարարում Շենքում:

Հակահրդեհային ավտոմատ ազնդանշանային համակարգը հնարավորություն է տալիս “Ցիտադել” բիզնես կենտրոնին հայտնաբերել հրդեհի վայրը շենքի ցանկացած տարածքում: Տագնապի բոլոր ազդանշանները ստացվում են հակահրդեհային կայանի կողմից, որը փոխանցում է տեղեկությունը կառավարման վահանակին: Ինչը նշանակում է, որ սպասարկող անձնակազմը անհապաղ կանցնի հրդեհի մարմանը: Միաժամանակ, ձայնային և լուսային հակահրդեհային ազդանշանը կզգուշացնի վտանգի մասին, ինչը և հնարավորություն կտա կատարել մարդկանց անվտանգ տարհանում:

bottom of page